Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Մեկ ութերորդը ցնցող էր, ի՞նչ է սպասվում մեկ քառորդում

Մեկ ութերորդը ցնցող էր,  ի՞նչ է սպասվում մեկ քառորդում
17.03.2017 | 01:57

Վերջ: Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի խաղերն ավարտված են, մեկ քառորդ անցած թիմերը՝ հայտնի: Դրանք են՝ «Բարսելոնը», «Ռեալը», «Բավարիան», «Յուվենտուսը», Դորտմունդի «Բորուսիան», «Աթլետիկոն», «Մոնակոն» ու «Լեստերը»: Հետաքրքրական է, որ ողջ անգլիական ֆուտբոլից միայն «Լեստերն» է այս փուլում ներկայացված լինելու, այն «Լեստերը», որը ներքին առաջնությունում պրեմիեր լիգայից դուրս չթռչելու խնդրի առաջ է կանգնած: Ահա այսպիսի պարադոքս:

«ԼԵՍՏԵՐ»-«ՍԵՎԻԼԻԱ»
Այս մրցակցության առաջին հանդիպումից հետո գրել էինք, թե որքան էլ անգլիական թիմն անցած մրցաշրջանի ֆուրորից հետո պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում լուրջ խնդիրների առաջ է կանգնած, այդուհանդերձ Չեմպիոնների լիգայի վրա լավ էլ հստակ խաղադրույք ունի արած՝ նշելով «վկան խմբայինից փլեյ օֆ անցնելը, ինչն ինքնին տպավորիչ արդյունք է հեղինակավոր այս մրցաշարի նորեկի համար»:
Սևիլյան բախումում «Լեստերը» թեև զիջեց (1։2), այնուամենայնիվ դիմակայության հաշիվը վատ նախադրյալ չէր պատասխան խաղին լավատեսորեն նայելու համար: Լեստերյան դիմակայությունում «աղվեսները» գլխեցին ամեն ինչ: Մորգանի ու Օլբրայտոնի գոլերը փոշիացրին հաջորդ փուլ դուրս գալու սևիլիացիների հույսերը, որոնք դեռ երկար են զղջալու երկու դիմակայությունում էլ բաց թողած բազմաթիվ հնարավորությունների համար, սակայն սրանք այն դեպքերից են, որ մեղավորին ուրիշ տեղ չպիտի փնտրել:
Ավելին, առաջին հանդիպման հանգույն «Սևիլիան» կրկին չկարողացավ իրացնել տասնմեկմետրանոցը, որը հնարավորություն կտար մրցակցության հնարավոր ելք վճռելը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, թեպետ տասը հոգով շարունակելը (Վարդիի սադրիչ գործողությունների արդյունքում մարզական ոչ վայել պահվածքի համար 74-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է Նասրին) դրանից պակաս տանջալից չէր դառնալու: Ի միջի այլոց, «Լեստերի» դարպասապահ Պետեր Շմեյխելը դարձավ այս խաղարկության շրջանակում երկխաղյա դիմակայության յուրաքանչյուր մրցակցությունում էլ տասնմեկմետրանոց հարվածներ հետ մղած առաջին դարպասապահը:


Ավելորդ չհամարենք հիշատակել, թե ինչպես է հանդիպմանն արձագանքել Կլաուդիո Ռանիերիին թիմի գլխավոր մարզչի որակում փոխարինած Կրեյգ Շեքսպիրը. «Մեկնարկային սուլոցից մինչև վերջին վայրկյանները մենք ցուցադրեցինք հոյակապ ֆուտբոլ: «Լեստերն» իրապես լավն է, երբ խաղացողները ոգևորությամբ են հանդես գալիս ու գրոհում են մրցակցի դարպասը: Պլանավորել էինք «Սևիլիայի» ֆուտբոլիստների համար առավելագույն դժվարություններ ստեղծել ու պարտադրել մեր պայմանները: Շմեյխելը հոյակապ դարպասապահ է: Նա իր բարձր կարգը ցույց տվեց այն ժամանակ, երբ դա ավելի քան պետք էր: Մեզ հաջողվեց շարքից հանել Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկին, ու մենք կարող ենք հպարտանալ այս նվաճումով»:
Լսենք նաև «Սևիլիայի» գլխավոր մարզչին՝ Խորխե Սամպաոլիին. «Այնպիսի զգացողություն է, որ սա մղձավանջային երազ է: Ողջ խաղի ընթացքում մենք առավել էինք մրցակցից, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց գոլ խփել: Կարծում եմ՝ մենք պարտվեցինք այն պատճառով, որ Սևիլիայում չկարողացանք ավելի շատ գոլ խփել: Չիրացված երկու տասնմեկմետրանոցը խիստ զգացվեց հանդիպման արդյունքի վրա: Ֆուտբոլը հաճախ բաղկացած է մանրագույն դետալներից, ու այդ կտրվածքով մենք եղանք վատագույն թիմը»:

«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»-«ՊՈՐՏՈՒ»
Երկրորդ խաղում էլ իտալական ակումբը պորտուգալականին անցավ առանց առանձնակի դժվարության (առաջինում հաղթել էր 2։0 հաշվով): Հանգուցային եղավ հանդիպման քառասուներորդ րոպեն, երբ բաց դարպասին ուղղված Իգուաինի հարվածը Մաքսիմ Պերեյրան կասեցրեց հաստիքային դարպասապահի պես, ինչի համար էլ անմիջապես հեռացվեց խաղադաշտից: Տասնմեկմետրանոցն իրացրեց Պաոլո Դիբալան, որը վերջին հանդիպումներում սրբորեն լծվել է այս գործին ու գործում է անվրեպ: «Մեր ներկայիս կազմով մենք ունակ ենք շահելու Չեմպիոնների լիգան: Մենք առջևում ենք Ա սերիայում, հաղթել ենք Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում ու դուրս ենք եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Երկու տարի առաջ ես այստեղ չէի, սակայն ուզում եմ, որ վճռական մրցակցությունում «Յուվենտուսը» կրկին խաղա «Բարսելոնի» հետ»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է լեգենդար Ջանլուիջի Բուֆոնին, արգենտինացու պես նա այդքան հեռու չի նայել՝ նշելով, որ քառորդ եզրափակչում չէր կամենա մրցակից ունենալ «Լեստերին». «Մենք դարձել ենք նկատելիորեն ուժեղ, ձեռք ենք բերել վստահություն: Սա նպատակ էր, որ մենք մեր առջև դրել էինք հինգ տարի առաջ, երբ այս ճանապարհի մեկնարկում էինք: Եթե տասը տարի շարունակ հայտնվում ես մեկ քառորդում, ապա հավանականությունը մեծ է, որ վաղ թե ուշ կհաղթես մրցաշարում»:

«ՄՈՆԱԿՈ»-«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»
Մանչեստրյան խելահեղ հանդիպումից հետո, որտեղ տանտերերը դիմակայությունը շահեցին 5:3 հաշվով, պակաս փոթորկալից զարգացումներ չէին սպասվում Մոնակոյում: Երկու գոլ խփելը պիտի որ բարդություն չներկայացներ մոնեգասկների համար, ովքեր ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայում ամենաշատ գոլ խփածն են, սակայն ընդհանուր դիմակայության ելքով այդ երկու գոլը հաղթանակ կարող էր բերել միայն սեփականն անառիկ պահելու դեպքում:
Սեփական փորձով քաջ իմանալով մրցակցի հարձակման գծի վայրի թափի մասին՝ Խոսեպ Գվարդիոլան, ում թիմը առաջին դիմակայությունում շահեց ի հաշիվ արյուն-քրտինքի ու նաև հաջողության, հրաշալի հասկանում էր, որ հաշիվ պահելու վրա խաղալը ինքնասպանություն կլինի «քաղաքաբնակների» համար:


Իր հերթին «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կատարելապես հավատացած էր, որ իր թիմն ի զորու է դիմակայության ելքը բեկելու հօգուտ իրենց: Նկատենք, որ մանչեստրյան հանդիպումից հետո անցկացրած չորս խաղում «Մոնակոն» տարել է նույնքան հաղթանակ՝ յուրաքանչյուրում խփելով ոչ պակաս երկու գնդակ, բայց և դարպասի ընդհանուր 11 գրավման պարագայում բաց թողնելով հինգը: Մի խոսքով, այստեղ բոլոր նախադրյալները կային «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» կարգի մրցակցություն ակնկալելու համար:
Մոնեգասկները խիստ գործնական մեկնարկեցին ու արդեն հանդիպման ութերորդ րոպեին բացեցին հաշիվը: Գոլի հեղինակը տասնութամյա Կիլիան Մբապեն էր: ՈՒթ րոպե անց այս ակնհայտորեն փայլուն ապագա ունեցող ֆուտբոլիստը ևս մեկ գոլ հեղինակեց, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ: «Սիթիի» պաշտպանությունը քրքրող «Մոնակոն» առաջին խաղակեսում ևս մեկ անգամ գրավեց մրցակցի դարպասը (Ֆաբինիո) ու, փաստորեն, ոչ միայն զրոյացրեց մանչեստրյան հանդիպումում գրանցված 5:3 հաշիվը, այլև իր համար հաղթական արդյունք ապահովեց:


Երկրորդ խաղակեսը ցույց էր տալու, թե ֆուտբոլային ում ճշմարտությունն է որոշիչ լինելու, որ մարզիչն իր թիմին ինչպես է կողմնորոշելու հետագա պայքարում:
Կորցնելու այլևս ոչինչ չունեցող մանչեստրցիները խաղին հաղորդեցին արագ տեմպ՝ միաժամանակ հիշելով, որ մրցակիցն էլ դարպաս ունի ու հաջողության հասնելու համար դրա ուղղությամբ պիտի հարվածներ անել: 71-րդ րոպեին Լերուա Սանեն խփեց «քաղաքաբնակների» համար այնքան անհրաժեշտ գոլը: Հիմա արդեն պարտվող կողմը դարձան տանտերերը: Դժվար էր հավատալ, որ մեկ խաղում միջինը երեք գոլի արդյունավետություն ունեցող «Մոնակոն» չի գնա երրորդ (իսկ գուցե և չորրորդ) գնդակը խփելուն: «Մոնակոն» արեց այդ բանը (Տիեմու Բակայոկո) ու միանգամայն արժանիորեն նվաճեց մեկ քառորդում հանդես գալու ուղեգիրը: Փաստորեն, մանչեստրյան խաղից հետո մեր այն կանխատեսումը, թե «երկու գոլի առավելությունը չեզոքացնելը մոնեգասկների համար նրանց հարձակման գծի զորեղության ու անգլիացիների պաշտպանության թուլության պայմաններում պիտի որ խնդիր չհարուցի, իսկ ուժերը տեղաբաշխել այնպես, որ այն ամբողջ խաղին բավարարի, հավատացեք, Ժարդիմը կկարողանա», գործեց հարյուրտոկոսանոց անվրեպությամբ:

«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ԲԱՅԵՐ»
Վերջին չորս տարում առաջին անգամ չեմպիոնության հայտ չներկայացնող «Աթլետիկոն» (առաջնությունում չորրորդ հորիզոնականում է, ոսկե մեդալի համար կատաղի մարտի բռնված «Բարսելոնից» ու Մադրիդի «Ռեալից» էապես հետ, Իսպանիայի գավաթի մեկ քառորդում երկու խաղի արդյունքում զիջել է «Բարսելոնին»), բնականաբար, ընթացիկ մրցաշրջանի գլխավոր խաղադրույքն արել է Չեմպիոնների լիգայի վրա ու այս առումով մեկ ութերորդի առաջին հանդիպումը «Բայերի» հետ ավելի քան հուսադրող էր (արտագնայում հաղթել է 4:2 հաշվով), մնում էր պատասխան խաղում ցեխակոլոլ չլինել:


Հանդիպման առաջին լուրջ բռնկումները համընկան առաջին խաղակեսի ավարտին, սակայն հաշվի մեջ դրանք փոփոխության չհանգեցրին: Երկրորդ խաղակեսն անհամեմատ ավելի աշխույժ էր, սակայն այդ օրը ֆուտբոլասերին վիճակված չէր դարպասի գրավման ականատես լինել, ինչը նշանակում էր, որ առաջին հանդիպման արդյունքով իր համար ավելի քան հարմարավետ հաշիվ ապահոված «Աթլետիկոն» դուրս է գալիս քառորդ եզրափակիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ